Տարածաշրջան09:28, 24 Մայիս 2016
Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ և նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայցրել երկրի 65-րդ կառավարության կազմը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Էրդողանն արդեն հաստատել է Յըլդըրըմի կառավարության կազմը, որն ունի հետևյալ տեսքը`
Վարչապետ - Բինալի Յըլդըրըմ
Փոխվարչապետներ - Նուրեթթին Ջանիքլի, Մեհմեթ Շիմշեք, Նուման Քուրթուլմուշ, Թուղրուլ Թուրքեշ, Վեյսի Քայնաք
Արդարադատության նախարար - Բեքիր Բոզդաղ
Ընտանեկան և սոցիալական քաղաքականության նախարար - Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայա
Եվրամիության հարցերով նախարար – Օմեր Չելիք
Գիտական արդյունաբերության և տեխնոլոգիական հարցերի նախարար – Ֆարուք Օզլու
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար – Սուլեյման Սոյլու
Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար – Մեհմեթ Օզհասեքի
Արտաքին գործերի նախարար – Մևլութ Չավուշօղլու
Էկոնոմիկայի նախարար – Նիհաթ Զեյբեքչի
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար – Բերաթ Ալբայրաք
Սպորտի և երիտասարդության նախարար – Չաղթայ Չըլըշ
Սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար – Ֆարուք Չելիք
Առևտրի և մաքսային հարցերի նախարար – Բյուլենթ Թյուֆեքչի
Ներքին գործերի նախարար - Էֆքան Ալա
Զարգացման նախարար – Լյութֆի Էլվան
Մշակույթի և զբոսաշրջության նախարար – Նաբի Ավջը
Ֆինանսների նախարար - Նաջի Աղբալ
Կրթության նախարար – Իսմեթ Յըլմազ
Պաշտպանության նախարար – Ֆիքրի Ըշըք
Անտառի և ջրային պաշարների հարցերով նախարար – Վեյսել Էրօղլու
Առողջապահության նախարար – Ռեջեփ Աքդաղ
Տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար- Ահմեթ Արսլան:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր իր հեռանալու մասին, իսկ մայիսի 22-ին տեղի ունեցած ԱԶԿ-ի արտահերթ համագումարի ժամանակ վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնում հաստատվել էր Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |