Ցեղասպանություն07:40, 24 Մայիս 2016
Եվրոպաբնակ թուրքերը պատրաստվում են Բեռլինում բողոքի լայնամասշտաբ ցույց կազմակերպել

Եվրոպաբնակ թուրքերը պատրաստվում են լայնամաշտաբ ցույց անցկացնել՝ ի նշան բողոքի Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի, որը քվեարկության է դրվելու հունիսի 2-ին:
Թուրքական «Ulusalkanal» լրատվական կայքը հայտնում է, որ մայիսի 19-ին թուրքական մի շարք կազմակերպություններ ժողով են գումարել և որոշել մայիսի 28-ին մայրաքաղաք Բեռլինում բողոքի ցույց անցկացնել: Որոշման համաձայն՝ եվրոպաբնակ թուրքերը մայիսի 28-ին ժամը 16-ին պետք է հավաքվեն Բեռլինի Պոտսդամեր պլաց հրապարակում:
Ցույցից հետո տեղի կունենա քայլերթ դեպքի Գերմանիայի խորհրդանի շենք: Ըստ տեղեկությունների՝ ցույցին աջակցություն է հայտնել «Կրոնական հարցերով թուրք-իսլամական միությունը», որի հովանու ներքո գործում է 896 կազմակերպություն:
Ցույցին մասնակցելու է 14 կազմակերպություն և թուրքական կազմակերպությունները համակարգող միությունը, որոնք ունեն հազարավոր անդամներ:
Մասնակից կազմակերպությունների ցանկում նշվում է նաև Գեմանիայի թուրք-ադրբեջանական միության անունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |