Տարածաշրջան08:40, 24 Մայիս 2016
Քրդերի դեմ մարտերում թուրք ուժայինները վերջին 10 ամսում տվել են 483 զոհ

Քուրդ զինյալների իրականացված ռազմական օպերացիաների վերջին 10 ամսվա արդյունքները թվերով ներկայացրել է թուրքական «Yeni safak» թերթի կայքը: Քրդերի պայքարը պաշտոնական Անկարան դիտում է որպես անջատողականություն, իսկ նրանց գործողությունները՝ ահաբեկչություն:
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 10 ամսվա ընթացքում իրականացված ռազմագործողությունների ժամանակ վնասազերծվել է 7.078 քուրդ գրոհային: Այս թիվը ներառում է նաև Հյուսիսային Իրաքում իրականացված գործողությունները: Բուն Թուրքիայի տարածքում 2015թ. հուլիսի 24-ից մինչև հիմա կատարված գործողությունների ընթացքում սպանվել է 2.583 զինյալ, 109-ը՝ վիրավորվել: Նույն ժամանակահատվածում ձերբակալվել է 731-ը, հանձնվել՝ 214-ը:
Նույն ժամանակահատվածում թուրք ուժայինները տվել են 483 զոհ և 2.859 վիրավոր:
Իրաքի հյուսիսում ավիահարվածների հետևանքով 2015-ին սպանվել է 1335 քուրդ զինյալ, 310-ը վիրավորվել է, իսկ 2016-ին սպանվել է 1031-ը, վիրավորվել 328-ը:
Նույն ժամանակահատվածում սպանվել է Թուրքիայի 483 անվտանգության աշխատակից, որոնցից 286-ը՝ զինվոր, 178-ը՝ ոստիկան, 9-ը գյուղի պահակազորի անդամ: Վիրավոր անվտանգության աշխատակիցների թիվը հասնում է 2.859-ի, որից 1.568-ը՝ զինվոր, 1.257-ը՝ ոստիկան, 34-ը՝ գյուղի պահակազորի անդամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |