Միջազգային08:05, 27 Մայիս 2016
Եվրոպացի պաշտոնյաները պատասխանել են Էրդողանի սպառնալիքներին

Մի շարք եվրոպական պաշտոնյաներ պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն սպառնալիքներին, որոնցում ասվում է, թե ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը չչեղարկելու դեպքում Թուրքիայի խորհրդարանը չի հաստատի Հետ ընդունման (Ռեադմիսիայի) համաձայնագիրը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը թուրքական կողմին հորդորել է դադարեցնել սպառնալիքները, քանի որ դրանք որևէ արդյունք չեն տալու:
«Սպառնալիքները ամենալավ դիվանագիտական գործիքները չեն: Այդ իսկ պատճառով պետք է վերջ դրվի դրանց, քանի որ սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենալու»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Յունկերը այնուամենայնիվ հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմանը. «Ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների` ԵՄ-ն պետք է անցնի «պլան Բ»-ին` պաշտպանելով իր սահմանները»: Օպերմանը նշել է նաև, որ Եվրոպան կարիք ունի սահմանային կանոնադրության և փախստականների հետ կապված օրենքների փոփոխության:
Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլն էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Թուրքիայի կողմից Հետ ընդունման համաձայնագրի առկախմանը:
«Ցանկանում ենք Թուրքիային տեղյակ պահել, որ մենք ընդունակ ենք պահպանել մեր սահմանները»,- հայտարարել է Դոսկոցիլը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված Միգրացիոն համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ը պարտավորվել էր չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար կիրառվող վիզային ռեժիմը պայմանով, որ Անկարան կկատարի առաջադրված 72 կետանոց նախապայմանները, որոնցից մեկն էլ ահաբեկչության մասին օրենքի փոփոխությունն էր: Սակայն Թուրքիան հրաժարվեց վերոնշյալ օրենքում փոփոխություն կատարելուց, ինչին ի պատասխան եվրոպական կողմը հայտարարեց, որ վիզային ռեժիմի չեղարկումը չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ նշյալ օրենսդրական փոփոխությունը չի կատարվել: Այս ամենից վրդովված Էրդողանն էլ օրերս սպառնացել էր Եմ-ին, որ Թուրքիայի խորհրդարանը չի հաստատի միգրացիոն համաձայնագրի կետերից մեկը հանդիսացող Հետ ընդունման համաձայնագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |