Ցեղասպանություն07:48, 30 Մայիս 2016
Բաշբուղ. «Գերմանիան «հայկական պնդումնների» միջոցով ճնշում է գործադրում Թուրքիայի վրա»
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը հայտարարել է, որ Գերմանիան, «հայկական պնդումններ» օգտագործելով, ճնշում է գործադրում Թուրքիայի վրա: Այս մասին Բաշբուղը հայտնել է Էսքիշեհրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ Գերմանիայի կողմից օրինագծի օրակարգ բերելը պետք է դիտարկել որպես Թուրքիայի վրա ճնշման քաղաքականություն՝ հատկապես փախստականների խնդրի առկայության պայմաններում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Timeturk» լրատվական կայքը, Բաշբուղը դժգոհել է, որ իրենք չեն բողոքում Գերմանիայի խորհրդարանի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության օրինագծի դեմ: «Ինչո՞ւ չենք ասում, որ 1915-ին տեղի ունեցածը պարտադրված գաղթ էր, տեղահանություն»,- ասել է Բաշբուղը՝ նշելով, որ անհնար է հասկանալ Թուրքիայի լռությունը մի հարցում, որտեղ ճիշտ է:
Նա հիշեցրել է 1985թ. 69 գիտնականի հայտարարությունը, երբ ցեղասպանության հարցը հայտնվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում: Ըստ Բաշբուղի՝ գիտնականների հայտարարության մեջ ասվում էր. «Եթե Թուրքիային մեղադրում եք ցեղասպանություն գործելու մեջ, ապա օրինական ճանապարհով որոշում եք կայացնում, թե պատմական խնդրի որ կողմն է ճիշտ: Այս մոտեցումը կխաթարի ամերիկյան օրենսդրական գործընթացը»: Բաշբուղը կարծում է, որ նույն գործընթացը տեղի է ունենում Գերմանիայի խորհրդարանում, ինչը չափազանց մտահոգիչ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |