Ցեղասպանություն07:33, 30 Մայիս 2016
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու համար նամակներ է հղել Գերմանիա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 5 առանձին նամակ է ուղարկել Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին` հորդորելով խորհրդարանի օրակարգից հանել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Ընդդիմադիրը կուսակցապետը հայտարարել է նաև, որ Գարմանիա կատարելիք այցի ժամանակ ունենալիք իր հանդիպումներում գերմանացի գործընկերներին զգուշացնելու է, որ բանաձևի քննարկումն ու քվեարկությունը խնդիրներ կառաջացնի և՛ Թուրքիայում, և՛ Գերմանիայում:
Ըստ թուրքական «Turktime.com» լրատվական կայքի` Քըլըչդարօղլուն գերմանական կուսակցությունների ղեկավարներին և կանցլեր Անգելա Մերկելին ուղարկված նամակներում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանի օրակարգ բերելը սադրիչ քայլ է անվանել:
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նամակում մտահոգություն է հայտնել, որ բանաձևի ընդունումը թուրք-գերմանական հարաբերություններում այնպիսի վնաս կհասցնի, որոնց հնարավոր չի լինի վերականգնել:
«Հույս ունենք, որ նախաձեռնությունը կվերանայվի և դուրս կբերվի օրակարգից, քանի դեռ ավելի շատ չի բորբոքել թուրք ժողովրդի զգացմունքները»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին տեղի ունենալիք նիստում քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի օրակարգ բերելը առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |