Տարածաշրջան12:06, 30 Մայիս 2016
Կրկին թուրք-քրդական բախումներ Վանում. սպանվել է 2 թուրք ոստիկան

Մայիսի 30-ին Թուրքիայի Վան նահանգի Իփեքյոլու շրջանի Հաջըբեքիր թաղամասում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից ինքնաշեն պայթուցիկ է գործի դրվել: Թուրքական «Haberler» լրատվական կայքւ փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով 2 թուրք ոստիկան սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Վերջիններս գտնվել են զրահապատ մեքենայի մեջ, որը պայթել է ՝ անցնելով այն ճանապարհով, որտեղ նախապես տեղադրված է եղել ինքնաշեն պայթուցիկ:
Տարածքում թուրքական օդուժի աջակցությամբ ՔԲԿ-ականների դեմ սկսվել է լայնամասշտաբ գործողություն:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին էլ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում, որը մոտ է թուրք-իրաքյան սահմանին, թուրքական անվտանգության ուժերի միջև բախում էր տեղի ունեցել, որի ժամանակ քուրդ զինյալները սպանել էին 1 թուրք ավագ լեյտենանտի:
Իսկ Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբն էլ այսօր տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ Թուրքիայի Սիիրթ նահանգի Փերվան շրջանում թուրք-քրդական բախումների հետևանքով ծանր վիրավորված զինվորը այսօր մահացել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |