Քաղաքական09:25, 31 Մայիս 2016
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է
Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Զաքիր Հասանովն ադրբեջանական պատվիրակության հետ միասին մեկնել է Թուրքիա:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հայտնում է, որ Հասանովի այցի նպատակը Իզմիր քաղաքում ընթացող «Efes-2016» միջազգային զորավարժությունների եզրափակիչ փուլին ներկա գտնվելն է:
Նշյալ զորավարժություններին մասնակցում են 9 երկրների զինվորական պատվիրակություններ: Ադրբեջանի զինված ուժերը (ԶՈՒ) մասնակցում են 30 հոգանոց անձնակազմով: Զորավարժությունները սկսվել են 2016թ. մայիսի 15-ին և ավարտվելու են հունիսի 1-ին:
Զորավարժություններին մասնակցում են 79 երկրներից Թուրքիա ժամանած 255 դիտորդ և ներկայացուցիչ: Ներկա են գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և նորանշանակ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |