Ցեղասպանություն09:10, 31 Մայիս 2016
Ջեմ Օզդեմիրի կարծիքով Բունդեսթագը կհաստատի Ցեղասպանության ճանաչման բանաձևը

Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, թուրքական ծագումով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը մեկնաբանություններ է արել այս շաբաթ Բունդեսթագում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ: Թուրքական «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Օզդեմիրը կարծիք է հայտնել, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանական կուսակցությունները կհաստատեն իրենց կողմից համատեղ մշակված օրինագիծը:
Անդրադառնալով նաև պատմական փաստերի ուսումնասիրման նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Էրդողանի առաջարկին՝ Օզդեմիրն այն անիմաստ է համարել: «Էրդողանը պատմաբանների համատեղ հանձնաժողով է պահանջում: Թուրքիան համատեղ հանձնաժողվի վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների շրջանակներում կարևոր արդյունքի էր հասել: Բայց, ցավոք, Էրդողանը թույլ չտվեց, որ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն, չնայած դրանցում Դավութօղլուի ստորագրությունն էր դրված», - հիշեցրել է քաղաքական գործիչը:
Դիմելով Անկարային՝ Օզդեմիրը շեշտել է, որ Թուրքիան պետք է հստակեցնի, թե հայկական հարցի շրջանակներում կոկրետ ինչ է ուզում: Ըստ գործչի՝ Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելն ու հետո դրանցից հրաժարվելը Թուրքիայի կողմից ճիշտ քայլ չէր և Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այս հարցում զիգզագաձև է:
Վերջում «Կանաչների» համանախագահը հավելել է, որ իր մայրը հայկական հարցի վերաբերյալ միշտ որպես օրինակ պատմել է Քյութահիայի կառավարչի պատմությունը, ով ընդդիմացել էր հայերի տեղահանությանը: Օզդեմիրը բոլորին կոչ է արել ընդունել տեղի ունեցածը: Նա նաև նշել է, որ ուրիշներին գիտակցաբար վնաս տալը հարիր չէ այն իսլամին, որն իրեն իր մայրն է սովորեցրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |