Իրավական11:51, 31 Մայիս 2016
«Միսս Թուրքիա-2006»-ի հաղթողը դատարանի առաջ է կանգնել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով միսս Թուրքիա-2006 մրցույթի հաղթող, մոդել Մերվե Բյույուքսարաչի դեմ հարուցված քրգործով դատավարությունն ավարտվել է:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեռևս վարչապետ եղած ժամանակ թուրք գեղեցկուհին «Instagram» սոցիալական ցանցում նրան վիրավորող գրառում էր կատարել:
Դատարանում Բույուքսարաչը հայտնել է, որ իր հրապարակած բանաստեղծությունը (Ustanın şiiri) մինչ այդ տարածվել էր շուրջ 960.000 օգտատիրոջ կողմից, և հրապարակման մեջ իր սեփական մեկնաբանությունները չեն եղել:
Նշենք, որ վերոնշյալ բանաստեղծությունն իրենից ներկայացնում է Թուրքիայի հիմնի ռիթմին համապատասխան և Էրդողանի ինքնախոստովանանքի տեսքով գրված ծաղրական ստեղծագործություն կաշառակերության և օրինազանցության մասին:
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը մոդելին մեղավոր է ճանաչել առաջադրված հանցանքի մեջ և դատապարտել 1 տարի 2 ամիս 17 օր ազատազրկման: Վճռի իրագործումը հետաձգվել է: Սա նշանակում է ժամանակավոր ներում, իսկ հանցանքի կրկնվելու դեպքում միանգամից կգործադրվի արդեն առկա դատավճիռը:
Նշենք նաև, որ սկզբնապես Բույուքսարաչի համար մեղադրող կողմը պահանջել էր 1 տարի 5 ամսից մինչև 4 տարի 5 ամիս ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |