Հասարակական12:04, 01 Հունիս 2016
Թուրք հոդվածագիր. «Հայերը և հույները ո՞ւր և ինչպե՞ս գնացին»
2016 թվականի ապրիլի 6-ին Ստամբուլի SALT մշակութային կենտրոնում բացվել է հայ հետազոտող Մարիաննա Հովհաննիսյանի հեղինակած «Դատարկ դաշտեր» ցուցահանդեսը: Այն ներկայացնում է Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի (ABCFM) արխիվը և Օսմանյան կայսրությունում ու Թուրքիայում ամերիկյան բողոքական միսիոներների կատարած աշխատանքը՝ ցուցադրելով Օսմանյան կայսրությունում՝ ապա Թուրքիայի Հանրապետությունում բողոքական համայնքների (հայեր և հույներ) առօրյայից պատկերներ և գրավոր նյութեր:
Թուրքական «Sanatatak» կայքում ցուցահանդեսի մասին իր տպավորություններն է ներկայացրել լրագրող Էֆե Բեշլերը:
Վերջինս նշել է, որ ցուցահանդեսում մարդկանց նկարներին նայելիս բազմաթիվ հարցեր են առաջանում. «Հայերը և հույները ո՞ւր և ինչպե՞ս գնացին: Մի՞թե այս երկրում նրանց համար տեղ չկար: Որքա՞ն լավ գիտենք մեր պատմությունը, և ի՞նչ են մեզ սովորեցրել այդ պատմությունից»:
Հոդվածագիրը գրում է, որ իր ուշադրությունն ամենից շատ գրավել է մի քարտեզ, որի վրա նշված են եղել միսիոներների գործունեության շրջանակը: Նրանց գործունեությունն առավել հագեցած է եղել ներկայիս Թուրքիայի հարավային և արևելյան շրջաններում, որտեղ հիմնականում հայեր էին ապրում:
«Այս քարտեզը ինձ տանում է դեպի 1915 թվական: Ցավով գիտակցում ենք, որ Մեծ Եղեռնի պատճառով Անատոլիան, այսինքն՝ մենք, կորցրել ենք այս ամբողջ հարստությունը»,- գրել է Բեշլերը:
Հոդվածագիրը հայտնում է, որ «Դատարկ դաշտեր» ցուցահանդեսում ներկայացվել է նաև ամերիկյան միսիոներական առաքելության գործունեության շնորհիվ Մերզիֆոնում հիմնված Անատոլիա քոլեջի թանգարանի բնագիտական հավաքածուն:
Այդ հավաքածուի համադրողն էր գերմանահայ գիտնական, բուսաբան պրոֆ. Հովհաննես Ջոն Մանիսաջյանը (1862-1942): Ըստ Բեշլերի՝ այս բնագիտական թանգարանը Անատոլիայում եզակի էր այդ ժամանակաշրջանում:
«Կարծում եմ, որ 1915 թվականը շրջադարձային եղավ՝ չնայած այն հանգամանքին, որ Անատոլիայում գոյություն է ունեցել մշակութային և գիտական հսկայական հարստություն:
Նմանատիպ ցուցահանդեսները, որոնք վերակենդանացնում են մեր հիշողությունը, պատճառ են դառնալու, որ մարդիկ անցյալի հետ առերեսվեն, պատմությունը վերաշարադրեն, մշակույթները և անհատները միմյանց բարեկամաբար վերաբերվեն»,-հավելել է Բեշլերը՝ ընթերցողներին խորհուրդ տալով այցելել ցուցահանդես, ուսումնասիրել ներկայացված նյութը և մտածել դրա շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |