Ցեղասպանություն08:02, 01 Հունիս 2016
Deutsce Welle. Հայերը կրկին մոռացվում են

Գերմանիայի խորհրդարանում (Բունդեսթագ) հունիսի 2-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը «Հայերը նորից մոռացվում են» վերնագրով հոդված է հրապարակել: Մեջբերումներ են արվում գերմանական մամուլում թեմայի վերաբերյալ տեղ գտած մեկնաբանություններից:
Այսպես, «Leipziger Volkszeitung»-ը գրում է. «Պատգամավորները օրենք չեն ստեղծում կամ իրավական վճիռ չեն կայացնում: Բանաձևը պարզապես մի ժեստ է, որի նպատակն է պայքարել մոռացության և այն կոլեկտիվ տրավմայի ոտնահարման դեմ, որը մինչ օրս ակտուալ է ամեն մի հայի համար:
Սակայն ողբերգությունն այն է, որ Բունդեսթագում ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը կապված է միայն Թուրքիայի կամ Էրդողանի հետ: Մեկը սա դիտարկում է որպես Էրդողանի դեմ ըմբոստություն, մեկ ուրիշը գլուխ է կոտրում, թե արդյո՞ք այս քայլը կզայրացնի բոսֆորյան բռնապետին: Իսկ հայերը կրկին մոռացվում են»:
Լյունեբուրգի «Landeszeitung» թերթն էլ հետևյալ մեկնաբանությունն է անում. «Ժամանակի ընտրությունը ավելի վատ լինել չէր կարող, բայց, այնուամենայնիվ, 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործված կոտորածները վաղը Դաշնային խորհրդարանում կճանաչվեն որպես ցեղասպանությունը:
Իսկ Թուրքիան, որի կարիքն ունի Գերմանիան՝ գաղթականների խնդրի շրջանակներում, սպառնալիքներ է տեղում, փրփրում է: Շատ ճիշտ քայլ է, որ Դաշնային խորհրդարանը իր իրական անունով կոչի 1915թ. իրագործված այս վայրագությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Նիստում կարևորվել է PKK-ի զինաթափման մասին Օջալանի կոչի կատարումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |