Ցեղասպանություն07:41, 01 Հունիս 2016
Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ Բունդեսթագն անհանգստացնող որոշում չի կայացնի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը առաջին պաշտոնական այցը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն կատարելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Յըլդըրըմը ներկայացրել է այցի մանրամասները, խոսել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության մասին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը, Յըլդըրըմը Բունդեսթագում հունիսի 2-ին սպասվող բանաձևի քվեարկությունն անվանել է զավեշտալի:
Ըստ նորանշանակ վարչապետի՝ 1915-ին սովորական դեպքեր էին, որոնք հնարավոր են պատերազմական պայմաններում:
Նա կրկնել է պատմություն ուսումնասիրելու վերաբերյալ իր նախորդների հայտարարությունները՝ ասելով. «Մենք աշխարհին ասում ենք, որ որևէ թաքցնելու բան չունենք, գաղտնիք չունենք, թող ուսումնասիրեն: Պատմաբանները թող անեն այդ գործը: Եթե այն քաղաքականության գործիք դարձնենք, սխալ կլինի: Գերմանիայի հետ հարաբերությունները կտուժեն, ինչը մենք չենք ցանկանում»:
Յըլըդրըմը հիշեցրել է, որ Գերմանիայում 3.5 միլիոն թուրք է ապրում: Ըստ վարչապետի՝ Գերմանիայի խորհրդարանը չի կարող ականջալուր չլինել 3.5 միլիոն ընտրազանգվածի ձայնին: Յըլդըրըմը նշել է, որ չի ցանկանում, որ բանաձևն ընդունի և հույս է հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի:
«Անհանգստացնող որոշում չի կայացվի: Եթե անգամ կայացվի, ապա որևէ բան չի լինի: Այն մեզ համար առ ոչինչ է: Բայցևայնպես, չենք ցանականում, որ նման որոշումն ընդունվի»:
Յըլդըրըմի խոսքերով՝ Թուրքիան այն երկրներից չէ, որ զբաղվում է շանտաժով, սպառնում է կամ հակընդեմ ծրագրեր է մշակում: «Թուրքիան ասում է այն, ինչ մտածում է, երկակի ստանդարտներ չի կիրառում: Մենք անմնացորդ հավատարիմ ենք մեր կնքած պայմանագրերին. Մնում է Եվրամիությունը իր խոստումը պահի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |