Տարածաշրջան11:44, 01 Հունիս 2016
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չնախատեսված այց է կատարել դեպի Շըրնաք և Նուսայբին

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Իզմիրում անցկացված «Efes-2016» զորավարժությունից հետո անսպասելիորեն մեկնել է Թուրքիայի Շըրնաք և քրդաբնակ Նուսայբին շրջաններ, որտեղ շարունակվում են թուրք-քրդական բախումները:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի փոխանցմամբ` Աքարին այցի ընթացքում ուղեկցել են Թուրքիայի ԶՈՒ հրամանատարներ, ինչպես նաև ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը:
Շըրնաքում և Նուսայբինում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ լայնածավալ ռազմական գործություններ են ընթանում և Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը այցելել է այդ շրջաններ՝ գործողությունների ընթացքին տեղում ծանոթանալու համար:
Այցի ընթացքում Աքարին մանրամասներ են ներկայացվել ներկա իրավիճակի և առաջիկայում անցկացվելիք միջոցառումների մասին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալանը տեղեկացրել է, որ Շընաքում ավարտվել է քուրդ զինյալների դեմ իրականացվող օպերացիաների 95 իսկ Նուսայբինում՝ 85 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |