Ցեղասպանություն18:57, 02 Հունիս 2016
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի սատարում Գերմանիայի դեմ մեջլիսի հռչակագրի ընդունմանը

Թուրքիայի խորհրդարանական 4 խմբակցություններից 3-ը՝ որոշում են կայացրել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ համատեղ հռչակագրով հանդես գալ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի փոխնախագահ Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, որ մեջլիսի նախագահությունը դատապարտում է Գերմանիայի կողմից այդ բանաձևի ընդունումը: Նա տեղեկացրել է, որ հռչակագրի ընդունման համար հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մեջլիսի փոխնախագահն այնուհետև խոսքը փոխանցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, որոնք բանաձևին սատարելու պատրաստակամություն են հայտնել:
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) հրաժարվել է միանալ նախաձեռնությանը: ԺԴԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը նշել է, որ իրենք միշտ կողմ են արտահայտվել պատմության հետ առերեսվելուն: Հայտնելով, որ իր կուսակցությունը հավանություն չի տալիս հռչակագրի տեքստին, Բալուքենը նշել է, որ Գերմանիայի խորհրդարանի որոշմանը պետք է պատասխանեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |