Ցեղասպանություն13:42, 02 Հունիս 2016
Թուրքական ծագումով Բունդեսթագի պատգամավորը ելույթ է ունեցել «անմոռուկ» կրծքանշանով

Այսօր Գերմանիայի դաշնային խորհրդարանում Բունդեսթագում, քվեարկության դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը հաստատվեց ձայների ճնշող մեծամասնությամբ (միայն 1 դեմ և 1 ձեռնպահ):
Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ բանաձևի հաստատումից առաջ ելույթ ունեցած Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը Թալեաթ և Էնվեր փաշաներին մարդասպան է անվանել:
Օրինագծի ընդունման համար պայքարի առաջատարներից մեկը հանդիսացող Օզդեմիրը նշել է, որ հաշվի առնելով հավանական հետևանքները՝ չպետք է թաքցնել պատմական իրողությունները: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում «հայ» բառն օգտագործվում է որպես վիրավորանք:
Օրինագծի հաստատումից հետո «Կանաչների» համանախագահը շնորհակալություն է հայտնել երկրում գործող եկեղեցիներին, նախագահ Յոահիմ Գաուկին և դաշնային խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության խնդիրը խորհրդարանի օրակարգ բերելու հարցում գործադրված ջանքերի համար:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանը Կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |