Ցեղասպանություն10:55, 02 Հունիս 2016
Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) ձայների գերակշիռ մեծամասնությամբ այսօր ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Քվեարկության արդյունքներով՝ եղել է ընդամենը 1 դեմ և 1 ձեռնպահ:
«Հայերի ու մյուս քրիոստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունների հիշատակի 101 տարի» անվանումը կրող բանաձևը կազմվել և ներկայացվել էր իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «90 Դաշինք/Կանաչներ» խմբակցությունների կողմից:
Բանաձևում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար և 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները, որակում ցեղասպանություն:
«Գերմանական կայսրությունը կրում է մեղսակցություն տեղի ունեցածի համար», - ասված է բանաձևում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |