Ցեղասպանություն18:50, 02 Հունիս 2016
Թուրք գործիչների գրառումները Twitter-ում Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո տարբեր քաղաքական կողմնորոշումների թուրք գործիչներ սոցցանցերում հանդես են եկել Բունդեսթագի որոշումը քննադատող գրառումներով: Դրանց մեջ տեղ են գտել նաև ծայրահեղական բովանդակություն ունեցող գրառումներ, որոնցից, ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի, ամենաշատ աչքի ընկնողներից է հատկապես իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Բուրհան Քուզուի գրածը.
«Գյավուր Գերմանիան կրկին իր արածն արեց: Գերմանիան երբեք մեզ համար անկեղծ բարեկամ չի եղել: Օսմանյան կայսրությունն էլ դրանց երեսից փլուզվեց»:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը Գերմանիայի քայլը պատմական սխալ է որակել. «Գերմանիայի խորհրդարանի կողմից մի շարք նենգափոխված և անհիմն պնդումները որպես ցեղասպանություն որակելը պատմական սխալ է»:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը գրել է. «Մեզ կրկին զարմացրեց այն խորհրդարանը, որն ամենավերջինը իրավունք ունի ցեղասպանություն բառ արտաբերել: Գերմանիայի այս որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է: Համբերություն…»:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Մուսթաֆա Բալբայն էլ գրել է, որ այս որոշմամբ Գերմանիանսեփական պատմությունը կրկին քննարկման առիթ դարձրեց:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է. «Այլ երկրների պատմությունը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով սևացնելը սեփական պատմության մութ էջերը կոծկելու միջոց չէ»:
«Ազգայնական շարժում կուսակցության» պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր Ումիթ Օզդաղը գրել է. «Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության պնդումներն ընդունելը ոտնձգություն է թուրք ժողովրդի` Անատոլիայի նկատմամբ ունեցած իրավունքների վրա»:
Թուրքական «A Haber»-ի լրագրող Մևլութ Յուքսելը գրառումէ արել. «ՔԲԿ/PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զենքով և ֆինանսապես օգնող ստոր Գերմանիան, չկարողանալով հաջողված ներքին քաղաքականություն վարել, ընդունեց ցեղասպանությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |