Ցեղասպանություն08:59, 02 Հունիս 2016
Թուրքիայի վարչապետ. «Գերմանիան բարեկամության քննություն է հանձնում»
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննադատել է Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերելու Գերմանիայի պահվածքը:
Նշելով, որ այսօր Գերմանիայում բանաձևը դրվել է քվեարկության, Յըլդըրըմն ասել է. «Իրենց խելքով փորձում են մեզ մեղադրել 1915 դեպքերի համար: Սա ոչ առաջին անգամ է, ոչ էլ գուցե վերջինը կլինի: Երբեմն մեզ բարեկամ երկրները, ներքաղաքական կյանքում անելանելի իրավիճակներում հայտնվելիս, մտածում են, թե ինչպես շեղեն հանրության ուշադրությունը և ահա այսպիսի պայծառ մտքերով են հանդես գալիս: Ահա սա էլ դրանցից մեկն է»:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ նախօրեին Գերմանիայի կանցլերի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հիշեցրել է Գերմանիայի՝ Թուրքիային դաշնակից լինելը:
«Հույս ունենք, որ Գերմանիան նման անտրամաբանական գործում գործիք չի դառանա: Նա ինձ պատասխանեց, թե հնարավոր ամեն բան կանի, բայց սա խորհրդարան է: Այսօր կտեսնենք»:
Յըլըդրըմն ընդգծել է, որ Գերմանիան այս կերպ բարեկամության քննություն է հանձնում: «Իրականում, սա ոչ թե մեր խնդիրն է, այլ Գերմանիայի: Այնտեղ թուրքական ծագմամբ 3.5 միլիոն ընտրող կա: Կարծում եմ՝ գերմանացի մեր բարեկամները իրավունք չունեն Գերմանիայի տնտեսությանը 40 միլիարդ եվրո ներդրող, 400 հազար աշխատատեղ ստեղծող, միլիոնավոր մարդկանց համար սնունդ մատակարարող այսչափ մեծ համայնքին հուսախաբ անել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |