Ցեղասպանություն07:21, 03 Հունիս 2016
Բունդեսթագի 11 թուրք պատգամավորներից 7-ը կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևին
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը Բունդեսթագում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող, դատապարտող և Գերմանիայի մեղսակցությունն ընդունող բանաձև:
Թուրքական ազգայնական «Yeniakit» լրատվական կայքը պարզել է, թե ինչպես են քվեարկել Բունդեսթագի այն պատգամավորները, որոն թուրքական ծագում ունեն:
Ըստ այդմ պարզվել է, որ 11 թուրք պատգամավորններից առնվազն 7-ը կողմ են քվեարկել հիշյալ բանաձին: Պատգամավորներից Գյուլիստան Յուքսելը և Մահմութ Օզդեմիրը քվերակությանը չեն մասնակցել: Հայկական բանաձևի ընդունմանն աջակցել է գերմանական կառավարությունում պաշտոնավարող միակ թուրք նախարար Այդան Օզօղուզը:
Նշենք, որ բանաձևին դեմ էր քվեարկել ընդամենը 1 պատգամավոր՝ Բեթինա Քուդլան, որը ներկայացնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը, նույն կուսակցությունից մեկ այլ պատգամավոր էլ ձեռնպահ էր մնացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |