Ցեղասպանություն09:16, 03 Հունիս 2016
Haberturk. «Գերմանիայում մտահոգ են իրենց առջև Ինջիրլիքի ռազմաբազայի հնարավոր փակման համար»

Գերմանիայում մտագություններ են կան, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան կարող է փակել գերմանական ինքնաթիռների մուտքը Ադանայում գտնվող Ինջիրլիք ռազմաբազա:
Թուրքական «Haberturk» թերթի կայքը, վկայակոչելով գերմանական «Der Spiegel» պարբերականին, գրում է, որ նման մտահոգություն է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը:
Հաղորդվում է, որ Լեյենը երեկ` օրինագծի ընդունումից առաջ, այս թեմայով խորհրդակցություն է անցկացրել բանակի շտաբի պետերի հետ: Գերմանացի նախարարը մտահոգություն է հայտնել, որ բանաձևի ընդունման պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրենց ինքնաթիռների համար Ինջիրլիքի ռազմաբազան փակելու որոշում կկայացնի:
Նշենք, որ թուրքական Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանական կործանիչները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում ռազմաբազայից թռիչքներ են իրականացնում դեպի Սիրիայ և Իրաք: Ինջիրլիքում գտնվող գերմանական ինքնաթիռներ մի մասն էլ հետախուազական թռիչքներ է իրականացնում` փախստականներին Եվրոպա տեղափոխող խմբերին հայտնաբերելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |