Ցեղասպանություն13:52, 03 Հունիս 2016
Դեմիրթաշը՝ ցեղասպանության բանաձևի մասին. «100 տարի ուշացումով ընդունված որոշում է»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը անդրադարձել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունմանը:
Այս օրերին պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Դեմիրթաշը, պատասխանելով Ցեղասպանության բանաձևի մասին լրագրողների հարցերին, նշել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուշացած էր:
«Սա 100 տարի ուշացումով ընդունված որոշում է: Այսօր էլ քրդերին են կոտորում, ու եթե այս կոտորածների մասին էլ Գերմանիան 100 տարի հետո որոշում ընդունի, ապա այդ որոշումը այլևս որևէ իմաստ չի ունենա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության և ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձևում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |