Ցեղասպանություն06:47, 03 Հունիս 2016
Թուրքիայի վարչապետը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնում է Ադրբեջան: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ երկօրյա այցելության ընթացքում վարչապետը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:
Մեկնելուց առաջ Յըլդըրըմն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Բարեկամ և դաշնակից Գերմանիայի խորհրդարանը մի բուռ հայ լոբբիստների ազդեցությամբ սխալ որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է մի այնպիսի թեմայի վերաբերյալ, որի շուրջ համաձայնության չեն կարողանում գալ ոչ իրավագետները, ոչ էլ պատմաբանները: Այս որոշումը թուրք ազգի համար ընդունելի լինել չի կարող, այն առ ոչինչ է»:
Թուրքիայի վարչապետի կարծիքով՝ այս սխալը Հայաստանի վարած ոչ ճիշտ քաղաքականության հետևանք է: Յըլդըրըմը անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին՝ պնդելով, թե իբր հայերը գրավել են ադրբեջանական տարածքները և դուրս չեն գալիս այդ հողերից: Նաև մեղադրել է Հայաստանին նաև ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |