Քաղաքական09:24, 03 Հունիս 2016
Պոլսահայ պատգամավոր. «Թուրքիան պետք է հրաժարվի գլուխը հողի մեջ թաղելուց»
Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի գլխավոր ընդդամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակացությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը:
Թուրքական «Ensonhaber» լրատվական կայքը գրում է, որ պոլսահայ պատգամավորի հայտարարությունը տարբերվում է կուսակցության դիրքորոշումից, որը ստորագրել է մեջլիսում Գերմանիայի քայլը դատապարտող համատեղ հռչակագրի տակ:
«Այս տեսակ կոտորածները մարդկության դեմ հանցագործություն են»,-հայտարարել է Դողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան պետք է հրաժարվի գլուխը հողի մեջ թաղելուց:
Պոլսահայ պատգամավորը նշել է, որ իր ընտանիքում թե՛ հայրական, թե՛ մայրական կողմում կորուստներ են եղել: Դողանը, նշելով, որ ժամանակին միլիոնների հասնող մարդկանցից այժմ միայն հազարներն են մնացել, ասել է. «Ինչպես այլ կոտորածների ու ջարդերի, այնպես էլ այս դեպքում պահանջում ենք մեջլիսում համապատասխան հանձնաժողով ստեղծել: Սակայն, ցավոք, դրա իրագործման համար համապատասխան հիմքերը դեռ չկան: Չունենք խորհրդարանական համակարգ, որը կարտացոլի բազմակարծություն, չունենք խոսքի ազատություն, ո՛չ էլ կարողանում ենք իրար հանդուրժել»:
Նա նաև ուշադրություն է հրավիրել Գերմանիայում ընդունված բանաձևի բովանդակության վրա՝ նշելով, որ այն տարբերվում է այլ բանաձևերից, քանի որ Գերմանիան ընդունում է նաև իր պատասխանատվությունը:
«Քննադատություններով, Բեռլինից Թուրքիայի դեսպանին հետ կանչելով, «Մերսեդես» մակնիշի մեքենաներից քաջաբար հրաժարվելով Թուրքիան չի կարող ազատվել այս հարցից: Մի երկիր, որ ֆաշիզմի միջով է անցել, ընդունել է բանաձև, որը համապատասխանում է անցյալի հետ առերեսվելու իր ավանդույթին: Գերմանիայում լուրջ արխիվ կա: Եվ եթե Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը, ապա դա արխիվներն ուսումնասիրելու արդյունք է»,- եզրափակել է պոլսահայ պատգամավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |