Ցեղասպանություն11:00, 03 Հունիս 2016
Թուրք գյուղացիները քննադատել են Ցեղասպանության ճանաչմանն աջակցող Ջեմ Օզդեմիրին

Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար ակտիվ պայքար մղող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը հարուցել է թուրք գյուղացիների զայրույթը: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ պատգամավորի հայրը՝ Աբդուլ Օզդեմիրը, ծագումով Թոքաթ նահանգի Փազար շրջանի Քալեդերե գյուղից է: Տարիներ առաջ նա վաճառել է այս գյուղում գտնվող իր տունն ու երկու որդիների հետ տեղափոխվել Գերմանիա:
2008թ. Աբդուլի որդիներից մեկը՝ Ջեմ Օզդեմիրը ընտրվել է որպես Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ՝ դառնալով նախկին համագյուղացիների հպարտության առարկան: Սակայն այն հանգամանքը, որ նա անձամբ Բունդեսթագի օրակարգ է բերել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և նպասել դրա հաստատմանը, զայրացրել է թոքաթցիներին:
Քալեդերեի բնակիչներից 78-ամյա Օսման Օզյերը, ով եղել է Աբդուլ Օզդեմիրի բանակային ընկերը, քննադատել է Ջեմ Օզդեմիրի գործունեությունը. « Հայ դատի հարցում Թուրքիան դատապարտել է Օզդեմիրին, մենք էլ ենք դատապարտում: Նրա արարքը շատ ամոթալի է: Մենք շատ ենք ցավում, որ նա աջակցում է Հայոց ցեղասպանության պայքարին և դատապարտում ենք նրան», -նշել է թուրք ծերունին:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերամանիայի խորհրդարանի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մշակման և ընդհանրապես թեմայի՝ Բունդեսթագի օրակարգ բերվելու հարցում անգնահատելի մեծ է թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրի դերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |