Տարածաշրջան18:00, 04 Հունիս 2016
Թուրքիայում վախենում են կորցնել գերմանացի զբոսաշրջիկներին

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Անկարայից ստացվող արձագանքների հետևանքով 2 երկրների հարաբերությունների հնարավոր վատացման հեռանկարը լուրջ մտահոգություններ է առաջացրել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում:
Թուրքական «Haberler.com» կայքը նշում է, որ հարաբերությունների հնարավոր վատացման հետևանքով կարող է նվազել Թուրքիա այցելող գերմանացի զբոսաշրջիկների թիվը: Իսկ դա լուրջ վնասներ կհասցնի երկրի զբոսաշրջության ոլորտին, որն առանց այդ էլ ռուսական ինքնաթիռի խոցման, երկրում վերջին շրջանում հաճախակի տեղի ունեցող ահաբեկչական պայթյունների ու քրդերի հետ շարունակվող ներքին բախումների հետևանքով այցելուների լուրջ կորուստներ է արձանագրում:
Թուրքիայի հյուրանոցատերերի միության նախագահ Թիմուր Բայընդըրը նշել է, որ այս պահին դեռևս շուտ է ենթադրություններ անելու համար, սակայն իրավիճակը ոլորտը վրա բացասական ազդեցություն այդուհանդերձ կունենա:
Վերջինս տեղեկացրել է, որ Թուրքիա այցելող զբոսաշրջիկներ մեջ ամենամեծը կազմում է գերմանացիների թիվը` տարվա ընթացքում ավելի քան 5 մլն զբոսաշրջիկ: Բայանդըրը նշել է նաև, որ առանց Գերմանիայի գործոնի` այս տարվա համար Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվի 23%, իսկ ոլորտի եկամուտների 42% անկում է սպասվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |