Ցեղասպանություն07:16, 07 Հունիս 2016
Գերմանիան դատապարտել է Բունդեսթագի պատգամավորների մասին Էրդողանի հայտարարությունները

Գերմանիան արձագանքել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում բարձրացած վիրավորանքների ու սպառնալիքների ալիքին: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հունիսի 6-ին Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շթեֆեն Զայբերտը դատապարտել է գերմանացի պատգամավորների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները:
Միջանկյալ հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկած թուրքական ծագմամբ 11 գերմանացի պատգամավորների մասին Էրդողանը հայտարարել էր, թե դեռ պետք է ստուգել նրանց արյունը՝ պարզելու համար՝ որքանով են նրանք իրականում թուրք: «Ակնհայտ է, թե ում խոսնակներն են նրանք: Նրաք այս երկրում գործող անջատողական, ահաբեկչական խմբավորումների ճյուղավորումներն են Գերմանիայում», -ասել էր Էրդողանը:
«Մեզ համար ոչ մի կերպ ընդունելի չէ, որ Թուրքիայից հնչող հայտարարություններում Գերմանիայի խորհրդարանի որոշ պատգամավորներ ներկայացվում են իբրև ահաբեկչական խմբավորումներին հարող անձինք»,- հայտարարել է Զայբերտը:
Իսկ դաշնային խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը գրավոր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով թուրքական ծագմամբ պատգամավորների դեմ սոցիալական ցանցերում տարածված վիրավորանքներն ու մահվան սպառնալիքները:
«Եթե որևէ մեկը փորձի ճնշում գործադրել որևէ պատգամավորի վրա, պետք է իմանա, որ այդպիսով հարձակում է գործում մեր ողջ խորհրդարանի և ժողովրդավարության վրա: Նման դեպքում մենք էլ օրենքի սահմաններում անհրաժեշտ պատասխան քայլեր կձեռնարկենք», - ասված է հայտարարությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |