Հասարակական07:14, 07 Հունիս 2016
Թուրք հաքերները կոտրել են Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի կայքը
«Առյուծ զինվորների թիմ» (Aslan Neferler Tim) անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի անձնական կայքը (www.oezdemir.com): Օզդեմիրը վերջերս Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի ակտիվ համահեղինակներից է:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը, հաքերների նշյալ խումբը սոցցանցերում հայտարարություն է տարածել այն մասին, որ շարունակելու է կիբեռհարձակումները Օզդեմիրի դեմ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: Բանաձևին կողմ էին քվեարկել նաև Բունդեսթագի՝ 11 թուրք պատգամավորներից 7-ը՝ այդ թվում նաև Օզդեմիրը: Բանաձևի ընդունումից հետո Օզդեմիրը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչից հետո անվտանգության նկատառումներով գերմանական ոստիկանությունը Օզդեմիրի, նրա ընտանիքի և բնակարանի նկատմամբ հսկողություն է սահմանել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |