Ցեղասպանություն10:34, 07 Հունիս 2016
Նախկինում Ցեղասպանությունը դատապարտած ԱԶԿ-ական թուրք գործչի «ինքնարդարացումը»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Յասին Աքթայը մեղադրվել է տարիներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեջ: Թուրքական «OdaTv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Աքթայը նախկինում կատարած իր հրապարակումներից մեկում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Բունդեսթագի ընդունած բանաձևից հետո թուրքական մամուլում կրկին օրակարգ է բերվել ԱԶԿ խոսնակի նախկին դիրքորոշումը և դարձել նրան ուղղված քննադատությունների առիթ:
Իր հոդվածում Աքթայը մասնավորապես ասել էր. «Մենք երբեք չենք արդարացնի Հայոց ցեղասպանությունը և դա իրագործողներին»:
Իրեն ուղղված քննադատությունների նոր ալիքին ԱԶԿ խոսնակը պատասխանել է հունիսի 6-ին հրապարակված մեկ այլ հոդվածով: Նա, թեև չի հրաժարվել իր խոսքերից, սակայն ընդգծել է, որ երբեք էլ չի ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ քննադատողներին խորհուրդ է տվել դուրս գալ «140 նիշից բաղկացած այդ նախադասության մեջ ամփոփված մտքերի գաղափարային բանտից»:
«Մարդկանց տեսակետները կամ քաղաքական դիրքորոշումները կարող են նաև փոփոխվել և դա բոլորովին էլ ամոթ չէ» - գրել է թուրք գործիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |