Ցեղասպանություն07:51, 08 Հունիս 2016
Գերմանիայի թուրք նախարարը` ցեղասպանության բանաձևի մասին. «Մենք մեր տեսակետն ենք հայտնել»

Գերմանիայի միգրացիայի և ինտեգրման հարցերով թուրք նախարար Այդան Օզողուզը գերմանական «Deutsche Welle» պարբերականի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի ու Եվրամիության միջև տորագրված Միգրացիոն համաձայնագրի հնարավոր առկախման մասին:
Լրագրողի այն դիտարկմանը, թե Գերմանիայում ապրող թուրքերի մի մասը այդ երկրի քաղաքացիություն չունենալու պատճառով չի կարողանում ուղղակիորեն մասնակցել քաղաքական կյանքին` հույսը դնելով է թուրք պատգամավորների վրա, սակայն նախորդ շաբաթ տեղի ունեցած քվեարկությունից հետո նրանք հիասթափություն ապրեցին, Օզողուզը պատասխանել է. «Ըստ իս` մենք, որպես պատգամավոր, արտահայտել ենք մեր տեսակետները: Ոմանք չմասնակցեցին քվեարկությանը, ոմանք էլ նույնիսկ ելույթ չունեցան: Հասկանում ենք, որ թուրքերի համար սա զգացմունքային հարց է, բայց չի կարելի սպասել, որ բոլոր պետք է պաշտպանեն նույն տեսակետը: Այս թեման ընդունվել է երկարատև ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում: Կարող եք այլ կերպ մտածել, կարող եք քննադատել, սակայն ճիշտ չէ սպառնալ և վիրավորել հակառակը մտածողներին»:
Թերթի լրագրողը Օղուզոզից հարցրել է նաև, թե վերջինս ինչպես է գնահատում Թուրքիայի ռեակցիան և այդ համատեքստում ինչպես կդասավորվի Միգրացիոն համաձայնագրի հետագա ճակատագիրը:
Օղուզօզն ասել է, որ Գերմանիան նախկինի պես է վերաբերվում այդ համաձայնագրին, սակայն այժմ դժվար է ասել, թե Թուրքիան ինչ է պատրաստվում անել իր վրա վերցրած պարտավորությունների մասով` ավելացնելով, որ այս հարցում առայժմ սպասողական վիճակ է:
Իսկ այն հարցին, թե արդյոք Գերմանիան կարող է այլընտրանքային տարբերակներ գտնել Թւրքիայի հետ Միգրացիոն համաձայնագրի չեղարկման դեպքում, Օզողուզը պատասխանել է, որ Գերմանիան ցանկանում է հավատարիմ մնալ Թուրքիայի հետ ստորագրած համաձայնագրին, սակայն այլ զարգացումների դեպքում այլընտրանքները չի բացառում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |