Տնտեսական09:45, 08 Հունիս 2016
2015-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է

Թուրքիայում հանդիպել են թուրք և ադրբեջանցի գործարարները: Թուրքական «Konhaber» լրատվական կայքը հայնտում է, որ հանդիպումը կազմակերպել է Թուրքիայում գործող արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը:
Հանդիպման ժամանակ Թուրքիա-Ադրբեջան գործարար խորհրդի նախագահ Սելչուկ Աքաթը հայտնել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2015-ին նվազել է:
Ըստ Աքաթի՝ 2014 թ. երկու երկրների միջև ԱՄՆ դոլարով իրականացված առևտրաշրջանառությունը կազմել է 3 միլիարդ 166 հազար, իսկ 2015-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 2 միլիարդ 131 հազարի:
Աքաթը նշել է, որ Ադրբեջանում արդյունաբերության, հեռահաղորդակցության, շինարարության, բեռնափոխարումների և այլ բնագավառներում գործում են բազմաթիվ թուրքական ընկերություններ:
«Ադրբեջանի հարկերի նախարարությունից մեզ ներկայացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Ադրբեջանում գործում է ավելի քան 2.200 թուրքական կապիտալով հարկատու ընկերություն»,- տեղեկացրել է Աքաթը:
Աքաթը նաև նշել է, որ այժմ արդեն հնարավոր է խոսել Թուրքիայում ադրբեջանական կապիտալի առկայության մասին և որպես օրինակ բերել է Ադրբեջանի պետական նավթային «Socar» ընկերությանը, որ առաջիկա 5 տարիների ընթացքում նվազագույնը 17 միլիարդ դոլարի ներդրում է անելու Ջեյհանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |