Տնտեսական07:56, 08 Հունիս 2016
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի կարծիքով թուրք-գերմանական հարաբերությունները վնաս չեն կրի

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ թուրք-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունները կշարունակվեն:
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս առնչությամբ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ այդ հարցում անհրաժեշտ ամեն բան ասվել է նախագահի, վարչապետի մակարդակով, իսկ ինքը որպես Էկոնոմիկայի նախարար չի ցանկանում ներքաշվել ադս հարցի քաղաքական քննարկումների մեջ:
Նա հավելել է, որ թուրք-գերմանական հարաբերությունները վնաս չեն կրի, իսկ տնտեսության և առևտրի ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի նույն թափով:
Թուրքական «Zaman» պարբերականի տեղեկացմամբ՝ նախարարն այս մասին հայտնել է Անկարայի առևտրային պալատի նախագահի և ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս:
Նախարարը խոսել է նաև ճգնաժամային վիճակում հայտնված ոլորտի համար նոր, շրջադարձային քայլեր ձեռնարկելու մասին: Զեյբեքչին նշել է, որ զբոսաշրջության սեկտորին ուղղված հավելյալ միջոցառումներ են լինելու և այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |