Ցեղասպանություն13:27, 08 Հունիս 2016
Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդ. «Հայերի տեղահանությունը հիանալի որոշում էր»
Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության այսօրվա նիստում խոսել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման մասին:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Բահչելին արդարացրել է երիտթուրքերի կողմից հայերին տեղահանության ենթարկելու որոշումը` այն անվանելով «հիանալի որոշում»: Ծայրահեղականության դիրքերից հանդես եկած ազգայնականը, օգտագործելով թուրքական կեղծ թեզերը, մասնավորապես ասել է. «Ով ինչ ուզում է թող ասի. թուրք ժողովրդին թիկունքից դաշունահարածների տեղահանությունը հիանալի քաղաքական որոշում էր, որը փրկեց թուրքական հայրենիքի հարյուրամյակը և փառք Աստծո արվել է այն, ինչը անհրաժեշտ էր»:
Բահչելին, հավատարիմ մնալով ազգայնական տեսակետներին, կրկին թուրքերի կողմից ցեղասպանության ժամանակ իրականացրած կոտորածները վերագրել է հայերին` ասելով, թե իբր իրականում թուրքերն են կոտորվել ու խոշտանգվել:
«Տեղահանությունը տեղին էր, այսօր էլ նման իրավիճակում դա անխուսափելի կլիներ: Այդ ժամանակաշրջանի իթթիհաթական (երիտթուրքեր) կադրերը ազգային գիտակցությամբ կատարել են իրենց պարտականությունները»,- եզրափակել է Թուրքիայի համար առաջին ազգայնականը:
Վերջինս խոսել է նաև Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկած թուրք պատգամավորների մասին` կրկին օգտագործելով վիրավորական ձևակերպումները: Բահչելին համաձայնել է վերոնշյալ պատգամավորների արյունը լաբորատոր փորձաքննության ենթարկելու անհրաժեշտության մասին Էրդողանի արած անհեթեթ հայտարարության հետ` ավելացնելով, որ իրենց կարծիքով այդ պատգամավորների արյունն այնքան է փչացած, որ նույնիսկ արյուն չի կարող կոչվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |