Ցեղասպանություն06:50, 08 Հունիս 2016
Մերկելը՝ Ցեղասպանության ճանաչման մասին. «Ես դժվարանում եմ հասկանալ Թուրքիայի արձագանքը»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանություններ է արել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Մերկելը թեմային անդրադարձել է հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ցեղասպանության ճանաչման համատեքստում Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարությանը վերաբերող հարցին Մերկելը պատասխանել է, որ իր կարծիքով՝ հայկական հարցը պետք է լուծվի Հայաստանի ու Թուրքիայի միջև բանակցությունների միջոցով:
«Դաշնային խորհրդարանի պատգամավորները ցեղասպանության հարցում միանգամայն անկախ են գործում: Նրանք ընտրությունների արդյյունքում են պատգամավոր դարձել: Բանաձևի հարցում էլ անկախ որոշում են կայացրել: Ես դժվարանում եմ հասկանալ Թուրքիայի արձագանքը»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ընդունել էր ձայների ճնշող մեծամասնությամբ, կողմ էին քվեարկել անգամ Բունդեսթագի՝ թուրքական ծագմամբ պատգամավորների մեծ մասը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս առթիվ հայտարարել էր, թե դեռ պետք է փորձաքննության ենթարկել այդ պատգամավորների արյունը՝ համոզվելու համար, թե նրանք իրոք թուրք են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |