Ցեղասպանություն08:01, 08 Հունիս 2016
Թուրք կուսակցապետ. «Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարելի էր կանխել»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով: CNN-ի թուրքական ծառայությանը հարցազրույց տված Քըլըչդարօղլուն օրակարգային հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ է արել:
Անդրադառնալով Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունմանը՝ ԺՀԿ առաջնորդը նշել է, որ բանաձևի հաստատումը կարող էր կանխվել:
Նա քննադատել է թուրքական ծագմամբ գերամանցի պատգամավորների դեմ ուղղված Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե նրանց «արյունը պղծված է» և պետք է հետազոտություն կատարել՝ նրանց իրական ծագումը պարզելու համար: Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ թեմայի վերաբերյալ կատարված հայտարարությունները քաոսային են և սխալ.
«Իրական խնդիրն այն ժամանակ կծագի, երբ թեման Գերմանիայում ներառվի դասագրքերի ծրագրի մեջ: Դա միանշանակ կարելի էր կանխել: Այս թեման ամիսներ շարունակ օրակարգում էր: Մերկելի հետ բազմաթիվ անգամ հանդիպեցիք: Պետք էր խնդրի նրբությունները ներկայացնել: Եթե ԺՀԿ-ն իշխանության գլուխ լիներ, բանաձևը երբեք չէր ընդունվի: Մենք կխոսեին, կհամոզեինք»,- հայտարարել է նա:
Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի իշխանությունների գործունեությունը: Նրա կարծիքով՝ Թուրքիայի կառտավարությունը անհաջող է գործում թե արտաքին քաղաքականության ոլորտում, թե ահաբեկչության դեմ պայքարում:
Ըստ ԺՀԿ նախագահի՝ Թուրքիայի իշխանություններին նոր թշնամի է հարկավոր և այդ թշնամու դերում կարող է հայտնվել նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Քըլըչդարօղլուի համոզմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ -AKP) իր վարած անհաջող քաղաքականության մեղքը բարդելու է հենց ԱԶԿ նախկին նախագահ Դավութօղլուի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |