Տարածաշրջան10:01, 10 Հունիս 2016
Իրանը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զգույշ լինել

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած հերթական պայթյունների առթիվ Իրանը զգուշության կոչ է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Անկարայում Իրանի դեսպանատունը իրանական մամուլում հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում Թուրքիա այցելող իրանցիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից:
Հայտարարությունում Իրանի քաղաքացիներին նաև խորրհուրդ է տրվում հետևել թուրք պաշտոնյաների անվտանգության հրահանգներին, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ դիմել Ստամբուլում, Անկարայում, Էրզրումում և Տրապիզոնում գտնվող Իրանի ներկայացուցչություններ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում ոստիկանական մեքենա էր պայթեցվել: Գրանցվել էր 11 զոհ և 36 վիրավոր: Հատկանշական է, որ պայթյունի վայրի մերձակայքում շատ են զբոսաշրջիկների համար նախատեսված հաստատությունները: Հունիսի 8-ին ևս մեկ պայթյուն էր որոտացել Մարդին քաղաքի Միդյաթ շրջանում, գրանցվել էր 1 զոհ և 2 տասնյակից ավելի վիրավորներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |