Իրավական13:43, 10 Հունիս 2016
Ստամբուլում կայացել է «Ակոս»-ին ուղղված սպառնալիքների քրգործով դատական նիստը
Ստամբուլի առաջին ատյանի քրեկան դատարանում կայացել է Թուրքիայի հայկական «Ակոս» թերթին ուղղված վիրավորանքների և սպառնալիքների քրգործով դատական նիստը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նիստին ներկա են գտնվել մեղադրյալներն ու կողմերի փաստաբանները, իսկ մեղադրող կողմ հանդիսացող «Ակոս» -ի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը նիստին չի մասնակցել:
Գործով մեղադրյալներ Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «Թուրանյան օջախներ» (Turan Ocakları) ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուրչարը հերքել են իրենց ուղղված մեղադրանքները:
Միջանկյալ նշենք, որ 2015թ. ապրիլի 24-ին «Ակոս»-ի խմբագրատան շենքի դիմաց սև ծաղկեպսակ էր դրվել և «Ակոս»-ին ուղղված վիրավորանքներ ու սպառնալիքներ պարունակող թռուցիկներ էին բաժանվել: Այնուհետև մեղադրյալները հանդես էին եկել նույնաբովանդակ մամլո հաղորդագրությամբ և այդ տեքստը տարածվել էր նաև սոցիալական ցանցերում: «Ակոս»-ը մեղադրվել էր ղարաբաղյան հարցում Հայաստանին աջակցելու մեջ, հնչեցվել էր «մի օր անսպասելի կվերադառնանք» սպառնալիքը:
Նիստի ժամանակ մեղադրյալնեը պնդել են, որ իրենք չեն ճանաչում ոչ 2007թ. սպանված թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքին , ոչ էլ ներկայիս խմբագիր Էդվարդ Դանզիկյանին: Նրանց նպատակը եղել է իրենց բողոքն արտահայտել Թուրքիայի կողմից չճանաչված Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցում հայամետ հրապարակումներ կատարող «Ակոս»-ի գործունեության դեմ և պետության ուշադրությունը հրավիրել թեմայի վրա:
Իսկ որպես վկա հանդես եկած Ֆեթհիյե Չեթինը, ով նաև «Ակոս»-ի փաստաբանն է, նկարագրելով դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունները՝ նշել է, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ էլ «Ակոս»-ին ուղղված նմանատիպ հայտարարություններ ու սպառնալիքներ, հայատյաց կոչեր էին հնչեցվել: Այդ պատճառով էլ դեպքը անհանգստացրել է թերթի աշխատակիցներին:
Դատարանը միջանկյալ որոշում է կայացրել մեղադրող կողմ հանդիսացող Էդվարդ Դանզիկյանին հարկադրաբար դատարանի դահլիճ բերելու մասին: Միաժամանակ մերժել է մեղադրյալների առաջադրած վկայի հարցաքննությունը: Նիստը հետաձգվել է:
Նշենք, որ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ արձանագրվել էր, որ կասկածյալները անհիմն մեղադրնաքներ են ուղղել «Ակոս»-ի խմբագիր Էդվարդ Դանզիկյանին, ով լինելով Թուրքիայի քաղաքացի և Հայաստանի իշխանությունների վրա ազդեցության որևէ լծակ չունենալով, չէր կարող որևէ դեր խաղալ ղարաբաղյան հարցում Հայաստանի քայլերի ընտրության մեջ: Վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով պահանջվել էր մեղադրյալների համար որպես պատիժ սահմանել 9 ամսից մինչև 4 տարի ազատազրկում :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |