Տարածաշրջան12:36, 10 Հունիս 2016
Թուրքական զորքերը հեռանում են Շըրնաքից, իսկ Հաքքարիում քրդերի դեմ ռազմական գործողությունները շարունակվում են

Թուրքական զորքերը սկսել են հեռանալ Թուրքիայի Շըրնաք քաղաքից, որտեղ հունիսի 3-ին ավարտվել էր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ իրականացվող լայնամասշտաբ օպերացիան:
Թուրքական «Milliyet» պարբերականի տեղեկացմամբ՝ թուրքական զորքերի հետ միասին Շըրնաքից դուրս են բերվել թուրքական զորքերին պատկանող ավտոշարասյունը, ինչպես նաև տանկեր և «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ: Բացի այդ այնտեղից հեռացել են նաև թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումները և տեղափոխվել Շըրնաք նահանգի Ջիզրե շրջան, որտեղ նույնպես ընթանում են թուրք-քրդական բախումներ:
Նշենք, որ Շըրնաք քաղաքում 2016թ մարտի 14-ից թուրք-քրդական բախումների հետևանքով տեղական իշխանությունների կողմից հայտարարվել էր պարետային ժամ: Վերոնշյալ օպերացիայի ընթացքում թուրքական ուժերը սպանել են 508 քուրդ զինյալ և ոչնչացրել 1606 ինքնաշեն ռումբ:
Միևնույն ժամանակ, ներկա դրությամբ քրդերի դեմ ռազմական գործողություններ են ընթանում Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում, որտեղ ըստ թուրքական «Yenicaggazetesi» թերթի՝ հունիսի 8-ի գիշերը Թուրքիայի օդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռների իրականացրած ռմբակոծության հետևանքով սպանվել է 8-10 հոգուց բաղկացած քուրդ զինյալների խումբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |