Ցեղասպանություն11:52, 13 Հունիս 2016
Թուրք հոդվածագիր. «Եթե Ցեղասպանությունը չքաղաքականացվեր, այն հիմա սոսկ հնէաբանական թեմա կլիներ»
Թուրքական «Nokta» ամսագրի թղթակից, հոդվածագիր Գյոքհան Օզգյունը անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու թուրքական քաղաքական շրջանակների ցուցաբերած անհամաչափ արձագանքին:
«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ - AKP) «անընդունելի ռասիստական արձագանքները» դատապարտող հոդվածագիրը հիշեցնում է ԱԶԿ-ի այն հայտարարությունը, թե Բունդեսթագի որոշումը լիովին քաղաքական որոշում է:
«Այո, ես էլ միանգամայն նույն կարծիքին եմ: Դա ամբողջապես քաղաքական որոշում է: Ավելին՝ Հայոց ցեղասպանության խնդիրը միանգամայն քաղաքական խնդիր է:
Եթե չլիներ ողջ մնացած հայերի և, մասնավորապես, հայկական սփյուռքի՝ 100 տարի շարունակ վարած քաղաքականությունը, այսօր ոչ ոք չէր խոսի Հայոց ցեղասպանության մասին: Այդ ճշմարտությունը կթաղվեր պատմության մեջ ու կդադարեր գոյություն ունեցող իրականություն լինելուց: Այն չէր ընդգրկվի մարդկության պատմության մեջ, այլ կվերածվեր սոցիոլոգիական և հնէաբանական խնդրի»,- գրում է հեղինակը:
«Փաստերը ինքնին քաղաքական խնդիրներ չեն, բայց դրանք օժտված են քաղաքական խնդրի վերածվելու ունակությամբ:
Թայիփ Էրդողանի թիմի համար, որը մի ժամանակ ամուր կառչել էր «ժողովրդավարություն», «քաղաքականություն» գաղափարներին, «քաղաքականություն վարելը» անսպասելիորեն դարձավ ողբերգական մի երևույթ: Բոլոր այն քաղաքական քայլերը, որոնց հեղինակը հենց իրենք չեն, սկսեցին բնութագրվել որպես «դավադրություն», «ահաբեկչություն», «հայրենադավություն», «իմպերիալիզմ»,- գրում է հեղինակը:
Օզգյունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրականում Բունդեսթագի կողմից հաստատված բանաձևի տեքստը Թուրքիայի համար շատ նպաստավոր և նրբանկատ ոճով է կազմված: Նա մեջբերում է բանաձևից այն մտքերը, որտեղ Գերմանիան, ճանաչելով հանդերձ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, շեշտում է «Գերմանիայի մեղսակցությունը», «Հոլոքոստի եզակիությունը», հարգանքի տուրք մատուցում «հայերին փրկելու համար պայքար մղած քաղաքացիներին»:
Այսպիսով, ինչպես նկատում է հոդվածի հեղինակը, Գերմանիան փորձում է Թուրքիայի համար մեղմել իրավիճակը, ընդգծում, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծ ողբերգություններից միայն մեկն էր, որ Թուրքիան միակ մեղավորն ու հանցագործը չէ, որ այնուամենայնիվ, եղել են նաև այնպիսի օսմանյան քաղաքացիներ, ովքեր օգնել են հայերին:
Օգյունը հորդորում է իր ընթերցողներին՝ գոնե մեկ անգամ կարդալ Բունդեսթագի ընդունած բանաձևի տեքստը, քանի որ, ըստ նրա, Թուրքիայում ժողովրդավարության մակարդակը ուղիղ համեմատական է այն քաղաքացիների թվին, ովքեր կարող են սկզբից մինչև վերջ կարդալ և մեկ -երկու րոպե մտածել այս բանաձևի մասին՝ անկախ դրա հանդեպ ունեցած իրենց դիրքորոշումից:
Հոդվածագիրն իր խոսքը եզրափակում է հետևյալ տողերով. «Արդեն պարզ հասկանալի է, որ էրդողանական Թուրքիան իրեն համարում է այլ քաղաքակրթություն, որ թե այլ մշակույթ: Իսկ հարցը, թե այս երկու աններդաշնակ քաղաքակրթություններից որն է դեռ ավելի գիշատիչ, թող որոշեն մեր այնքան հարգելի պատմաբանները. բայց ապագայի պատմաբանները, այլ ոչ թե անցյալի բանաստեղծները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |