Հասարակական12:19, 14 Հունիս 2016
Թուրքերը Գերմանիայում հիմնելու են իրենց 2-րդ կուսակցությունը
Գերմանաբնակ թուրքերը հայտարարել են, որ նոր կուսակցություն են հիմնում: Նոր կուսակցության հիմնադիրն է բեռլինաբնակ թուրք գործարար Ռեմզի Արուն, որը բավականին ճանաչված է Գերմանիայի թուրքերի շրջանում:
Թուրքական «arti49» լրատվական կայքը հայտնում է, որ Գերմանիայի քաղաքացի թուրքերին և մահմեդական այլ ազգություններին ներկայացնող կուսակցություն հիմնելու գաղափարն առաջացել է, երբ հունիսի 2-ին Բունդեսթագում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որին կողմ քվեարկեցին նաև ազգությամբ թուրք պատգամավորները:
Աղբյուրը հայտնում է, որ սա կլինի գերմանացի թուրքերի 2-րդ կուսակցությունը: Առաջինը՝ «Նորարարության եւ արդարության միություն» կուսակցությունը (Bundnis für Innovation & Gerechtigkeit` BIG), ստեղծվել է 2010 թվականին, բայց լայն ճանաչում չի ստացել:
Կուսակցությունը 2013 և 2014թթ մասնակցել է նահանգային ընտրություններին, իսկ 2014-ին՝ խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ ստացած ձայները չեն անցել 1 տոկոսի շեմը: Չնայած թուրքական կուսակցությանը չէր հաջողվել մտնել Բունդեսթագ, այնուամենայնիվ, գրավել էր գերմանական մամուլի ուշադրությունը՝ որակվելով, որպես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |