Հասարակական08:42, 14 Հունիս 2016
Նամազ չանողներին «կենդանի» անվանած թուրք պրոֆեսորը ներողություն է խնդրել
Թուրքիայի հանրային հեռուստաալիքով (TRT) իսլամական սուրբ ամսվա` Ռամադանի կապակցությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ հյուրերից պրոֆեսոր Մուստաֆա Աշքարը Ռամադանի ընթացքում նամազ չանողներին կենդանի էր անվանել: Թուրքական «Milliyet» թերթը հայտնում է, որ պրոֆեսորը ներողություն է խնդրել այդ վիրավորական արտահայտության համար:
Աշքարի «Միայն կենդանիները նամազ չեն անում, նամազ չանողները կենդանի են» արտահայտությունը մեծ արձագանք էր գտել սոցկայքերում և քննադատության արժանացել:
«Ներողություն եմ խնդրում TRT–ի եթերում ոչ դիտավորյալ արտահայտություններիս համար: Իմ խոսքերը սխալ են հասկացել»,-արձագանքել է պրոֆեսորը:
Ներողություն է խնդրել նաև հաղորդավար Սերդար Թունջերը: Միջադեպից հետո հայտարարություն են տարածել նաև Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը և համալսարանը, որտեղ դասավանդում է պրոֆեսոր Աշքարը:
Կրոնական հարցերով վարչությունը, հայտարարության մեջ նշելով իսլամում նամազի դերի, կարևորության և արժեքի մասին, ընդգծել է, որ անընդունելի է այլ մարդկանց վիրավորել և ծաղրել՝ թիրախավորելով նրանց խղճի և դավանանքի ազատությունը:
Անկարայի համալասարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Իսմայիլ Հաքքը Ունալն էլ հայտարարել է, որ դասախոսի արտահայտությունն անընդունել է յուրաքանչյուր ողջախոհ մահմեդականի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |