Իրավական10:18, 15 Հունիս 2016
Թուրքիայի նոր սահմանադրությունից կհանվեն Աթաթուրքի գաղափարները

Թուրքիայում նախապատրաստվող նոր սահմանադրությունում ուշագրավ փոփոխություններ են ակնկալվում:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ երկրի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը, հայտարարելով, որ նոր սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, տեղեկացրել է, որ նոր տեքստից հանվելու են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները:
Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է:
Նոր սահմանադրությունը պարզեցվելու է, հոդվածների թիվը՝ նվազեցվելու: Նախագահի խորհրդականը նշել է, որ ուսումնասիրվել են շուրջ 50 երկրների սահմանադրություններ, մասնավորապես, որպես օրինակ են վերցվել Հարավային Աֆրիկայի և Իսլանդիայի մոդելները: Ըստ Ուչումի՝ նախագահ Էրդողանը համոզված է, որ սահմանադրության համար հանրաքվե անցկացնելը անհրաժեշտություն է:
Նոր սահմանադրության մշակման աշխատանքները շարունակվում են, նախնական տեքսը պատրաստ կլինի հունիս - հուլիս ամիսներին և կներկայացվի հանրության դատին:
Նշենք, որ 1982 թ. ընդունված և ներկայումս գործող Թուրքիայի սահմանադրության 2-րդ, 42-րդ, 58-րդ, 81-րդ, 103-րդ և 134-րդ հոդվածներում հղում էր կատարվում Աթաթուրքի սկզբունքներին ու գաղափարներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |