Իրավական13:30, 15 Հունիս 2016
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Թուրքիային ուղղված քննադատություններ են հնչեցվել
Հունիսի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 1-ը: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նստաշրջանի հենց առաջին օրերից Թուրքիային ուղղված խիստ քննադատություններ են հնչեցվել:
Նստաշրջանի շրջանակներում ելույթ ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող իրավախախտումների առթիվ:
Իսկ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի լիգայի անունից հանդես եկող Նիկոլաս Ագոստինին, կիսելով ալ Հուսեյնի մտահոգությունները, ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) կառավարությունը ահաբեկիչ է համարում և ճնշում է բոլոր այն ընդդիմադիրներին, լրագրողներին, իրավաբաններին ու մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ԱԶԿ-ից տարբերվող տեսակետներով են հանդես գալիս:
Ագոստինին մտահոգիչ է համարել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ կոչ անելով Թուրքիային՝ հարգել մարդու հիմնարար իրավունքները: Նա կարծիք է հայտնել, որ այս առումով Թուրքիայի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել:
Իսկ "İnternational Fellowship of Reconciliastion" -ի խոսնակ Դերեք Բրեթը քննադատել է այն հանգամանքը, որ երկրի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող իրավապաշտպանները Թուրքիայում որակվում են որպես ահաբեկիչներ:
Բրեթը կոչ է արել Թուրքիային՝ ընդունել և թույլ տալ, որպեսզի Եվրամիության դիտորդները այդ խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնեն: Բրեթը նաև ընդգծել է, որ «ահաբեկչության դեմ պայքարի» անվան տակ Թուրքիան իրականում ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |