Հասարակական09:11, 17 Հունիս 2016
Թուրքիայում 2015-ին աճել է մահվան ելքով ինքնասպանությունների թիվը

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2015 թվականին կատարված ինքնասպանությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Թուրքական «Sozcu» թերթի կայքը տեղեկացնում է, որ, ըստ ներկայացված տվյալների, 2015-ին ինքնասպան է եղել 3.211 քաղաքացի: Այս ցուցանիշը 2014-ի համեմատությամբ աճել է 1.3 տոկոսով: Ինքնասպանների 72.7 տոկոսն արական, իսկ 27.3 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչն են:
Ըստ տարիքային խմբերի ներկայացված տվյալների՝ ինքնասպան եղած իգական սեռի ներկայացուցիչներ 18 տոկոսը 15-19 տարեկան է եղել, իսկ տղամարդկանց տարիքային խմբերից ամենաշատն ինքնասպան են եղել 20-24 տարեկանները՝ 12.8 տոկոս: Տղամարդկանց 33.3 տոկոսը, իսկ կանանց 46 տոկոսը 30 տարեկանից փոքր են եղել:
Ըստ հրապարակված տվյալների՝ ինքնասպան եղածների 50.5 տոկոսն ամուսանցած է եղել, 37.7 տոկոսը ամուսնացած չի եղել, 7.2 տոկոսը՝ բաժանված, իսկ 4.6 տոկոսը՝ այրի:
Ինքնասպանության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Կարսի նահանգում՝ 9.17 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռամադանի միայն 5-րդ օրը գրանցվել է ընդհանուր առմամբ 583 ավտոպատահար։

Նախարարներն այցելել են տարբեր խանութներ և լուսանկարներ հրապարակել խանութներից՝ ցույց տալով, որ մարդիկ չեն բոյկոտում։

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |