Հասարակական13:51, 21 Հունիս 2016
Զեկույց. խաղաղ երկրների վարկանիշային ցանկում Թուրքիան 145-րդն է
Ամերիկյան «Տնտեսության և խաղաղության ինստիտուտը» հրապարակել է «Խաղաղության համաշխարհային ինդեքս» զեկույցը։ Թուրքական «Hurriyet» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիան 2710 միավորով 163 երկրների շարքում զբաղեցրել է 145-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ նահանջել է 7 հորիզոնականով:
Զեկույցը կազմվել է՝ հաշվի առնելով հասարակություն անվտանգության մակարդակը, ներքին և արտաքին հակամարտությունների առկայությունն ու ռազմականացվածության աստիճանը: Ամենախաղաղ երկիրը համարվել է Իսլանդիան (1192 միավոր), իսկ Սիրիան հայտնվել է վերջին հորիզոնականում:
Նշվում է, որ վերջին տարիներին աշխարհում ավելացել է ահաբեկչությունների թիվը և զեկույցում տեղ գտած երկրների միայն 23 տոկոսում ահաբեկչություն չի գրանցվել:
Խաղաղ երկրների շարքում բացի Իսլանդիայից, ըստ հերթականության, տեղ են գտել Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Չեխիան, Կանադան, Ճապոնիան, Սլովենիան:
Ոչ անվտանգ երկրների շարքում Սիրիային նախորդում են Հարավային Սուդանը, Իրաքը, Աֆղանստանը, Սոմալին, Յեմենը, Ուկրաինան, Սուդանը, Լիբիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |