Հասարակական11:25, 22 Հունիս 2016
Քաղաքացիները պահանջել են Պոլսո Հայոց պատրիարքարանից՝ ընտրություն կազմակերպել

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջել են պատրիարքի ընտրություններ անցկացնել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խմբի անունից մամլո հաղորդագրությամբ հանդես է եկել Ժակլին Չելիքը: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Թուրքիայի հայերի պատրիարքի աթոռը 550 տարվա ավանդույթներ ունի և այս հողերում շուրջ 3000 տարուց ի վեր իր պատմությունը կերտած հնագույն մի ժողովրդի պատվի գրավականն է: Ցավոք, այս աթոռը հարգելի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դժբախտ հիվանդության պատճառով 2008թ. ի վեր դատարկ է: Արդեն ամբողջ 8 տարի է՝ տարբեր պատրվակներով մենք չենք կարողանում ընտրել մեր պատրիարքին:
Նախադեպը չունեցող, հնարված մի «փոխանորդի» պաշտոնով, որի մասին հայտնի չէ, թե ինչին է ծառայում և ում է պատասխանատու, վատնում են մեր ժամանակը: Չնայած բոլոր ջանքերին՝ մենք տարիներ շարունակ չենք կարողանում վերադարձնել մեր պատրիարքության իրավաբանական կարգավիճակը: Պատրիարքությունը պետք է օրինական կարգավիճակ, կայուն իրավական հիմքեր ունենա:
Մենք այլևս չենք հանդուրժի, որ միջամտեն մեր կրոնի ազատության իրավունքին, անիմաստ պատճառաբանութուններով մեզանից խլեն մեր ընտրության իրավունքը: Նա, ով կզբաղեցնի պատրիարքի աթոռը, պետք է ընտրվի ժողովրդի քվեարկությամբ՝ մեր հնագույն ավանդույթներին համապատասխան»:
Խմբի մասնակիցները մամլո հաղորդագրության հրապարակումից հետո «Մեր պատրիարքին մենք ենք ուզում ընտրել» գրությամբ ծաղկեպսակ են դրել պատրիարքարանի մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |