Տարածաշրջան11:14, 22 Հունիս 2016
Թուրքիայի ռազմարդյունաբերությունն աշխատում է նոր սերնդի զենքերի նախագծման վրա

Օրեր առաջ թուրքական արտադրության ռազմանավի՝ ծով իջեցման արարողությանը մասնակցած երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում հայտարարել է, որ իրենց համար արդեն եկել է ավիակիր ռազմանավեր արտադրելու ժամանակը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը տեղեկություններ է ներկայացրել որոշ նոր նախագծերի, ինչպես նաև արդեն բանակի սպառազինության մեջ մտած զինատեսակների նոր սերունդների նախատիպերի վերաբերյալ:
Նմանատիպ նոր նախագծերից մեկն է այս պահին վերջին փորձարկումներն անցնող «Hürkuş» ուսումնական ինքնաթիռը: Նախատեսվում է, որ ինքնաթիռը 2017 թվականից սկսած ակտիվորեն կօգտագործվի թուրքական զինված ուժերի կողմից: Դեռևս նախագծման փուլում գտնվող «Hürkuş-C» տարբերակը լինելու է մարտական ու գործողություններ է կատարելու կարճ տարածությունների վրա:
Տիեզերք ուղարկած «Göktürk-2» անվանումով արբանյակից հետո Թուրքիայում նախատեսում են բաց թողնել «Göktürk-1» անունով ավելի հագեցված արբանյակը, որն այդ երկրին թույլ կտա 2017-ից տարածաշրջանի զարգացումներին տիեզերքից հետևել սեփական միջոցներով:
Աղբյուրի հաղորդմամբ` աշխատանքներ են իրականացվում նաև հեռահար և բարձրաթռիչք հրթիռների նախագծման գործում: Նշվում է, որ այժմ Թուրքիայի սպառազինության մեջ կիրառվում են տեղական արտադրության «Hisar-A» և «Hisar-O» հրթիռները, որոնք միջին և փոքր հեռահարություն ունեն:
Մոդեռնիզացվում և հագեցվում են նաև «Anka» թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը: «Anka-S» մոդելի ԱԹՍ-ն կլինի ինքնավոչնչացվող:
Նշվում է, որ 2017 թվականից թուրքական ԶՈւ սպառազինության մեջ կընդգրկվեն նաև տեղական արտադրության «Altay» տանկերը, որոնց փորձարկումների ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |