Քաղաքական14:12, 22 Հունիս 2016
Չավուշօղլու. «Գազայի շուրջ էմբարգոն պետք է վերացվի »
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են:
Չավուշօղլուն ընդգծել է, որ պետք է վերացվի Գազայի հատվածի շուրջ էմբարգոն: «Այնտեղ մեր պաղեստինցի եղբայրները ծայրաստիճան վատ պայմաններում են ապրում: Անհրաժեշտ է մարդասիրական օգնությունը, և զարգացմանն ուղղված օգնություններն առանց խոչընդոտների հասցնել Գազայի հատված և Պաղեստին: Այս ամենը մանրամասն քննարկում ենք: Առաջիկա հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք կբերվի, թե ոչ, կախված է Իսրայելի քայլերից»,-հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Ըստ Չավուշղլուի՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամական խմբավորման հարցը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմանների շարքում չէ և չի էլ կարող լինել: «Իսրայելը նույնպես ընդունում է, որ առանց ՀԱՄԱՍ-ի հնարավոր չէ հասնել տևական խաղաղության»,-ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակելու է շփումները ՀԱՄԱՍ-ի հետ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը հասնելու համար:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական «Zaman» թերթը հայտնել էր, որ Թուրքիան և Իսրայելը հարաբերությունները կարգավորելու շուրջ նախնական համաձայնության են եկել, ըստ որի, Թուրքիան համաձայնվել է երկրում սահմանափակել Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամական խմբավորման գործունեությունը, իսկ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաներից Սալիհ էլ Արուրիին վտարել երկրից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |