Հասարակական13:37, 23 Հունիս 2016
Պատարագ՝ Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցում
Թուրքիայի Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Ջաֆերբեյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցվել: Ինչպես փոխանցում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը, պատարագին մասնակցել են Թուրքիայի Ստամբուլ, Յոզգաթ և Սիվաս (Սեբաստիա) քաղաքներից ժամանած ծագումով մոտ 50 հայ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են:
Պատարագին մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի քահանա Զաքեոս Օհանյանը: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության լրագրողի հետ զրույցում նա շնորհակալությունն է հայտնել պատարագի մասնակիցներին և տեղական ինքնակառավարման մարմիններին` ընձեռած հնարավորության համար: Պատարագից հետո մասնակիցները հուշամատյանում իրենց ստորագրություններն են թողել:
Տեղեկացնենք, որ Կեսարիայի (այժմ` Կայսերի) սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1191-ին: Այն մինչև այսօր կանգուն մնացած հազվագյուտ եկեղեցիներից է և Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցին: 19-րդ դարի կեսերին եկեղեցին փլվել է, 1885-ին՝ վերակառուցվել: Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1996-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |