Հասարակական10:12, 24 Հունիս 2016
Թուրք վերլուծաբանը Էրդողանին համեմատել է հայտնի մաֆիոզ Ալ Կապոնեի հետ
Թուրք հայտնի սյունակագիր Ահմեթ Ալթանը «Haberdar.com» կայքում հրապարակած հոդվածում ուշագրավ զուգահեռներ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մաֆիայի հայտնի կնքահայրերից Ալ Կապոնեի միջև: Ըստ Ալթանի` Թուրքիայի նախագահին, չնայած գործած հնչեղ ապօրինությունների, պետք է պետք է դատել ավելի պարզ ու առաջին հայացքից անկարևոր թվացող օրինախախտման համար, ինչպես, որ արվել է հայտնի մաֆիոզի դեպքում:
Այնուհետև հեղինակը զուգահեռաբար անդրադարձել է Կապոնեի և Էրդողանի գործունեություններին ու հետագա ճակատագրին:
Նախ Ալթանը հիշեցրել է, որ Ալ Կապոնեն Չիկագոյում կատարում էր բոլոր հնարավոր ու անհնար հանցագործությունները. մարդկանց էր սպանում, անօրինական գործարքներ էր անում, ոգելից խմիչքի մաքսանենգությամբ էր զբաղվում և այլն: Բայց քանի որ նրան հաջողվել էր կաշառել քաղաքի ոստիկաններին, դատախազներին և մյուս առանցքային պաշտոնյաներին, որևէ մեկի մտքով չէր անցնում քրեական հետապնդման ենթարկել մաֆիոզին: Ալ Կապոնեին ձերբակալելու համար անհրաժեշտ ապացույցներ հավաքելու համար պատության կողմից ստեղծված ոստիկանական խումբին էլ չէր հաջողվում մաֆիոզի հանցանքներն ապացուցող որևէ ապացույց գտնել, մինչ այն պահը, երբ խմբի ուշադրությունը կենտրոնացավ առաջին հայացքից աննշան թվացող մի հեշտ ապացուցելի օրինախախտման` հարկերի թաքցման վրա: Ու հենց այդ մեղադրանքով էլ Ալ Կապոնեն դատապարտվեց 11 տարվա ազատազրկման ու Չիկագոն փրկվեց նրանից:
«Այսօր Թուրքիան շատ նման է Ալ Կապոնեի Չիկագոյին: Այստեղ էլ օրենք չկա: Այստեղ էլ շատ հանգիստ կերպով հանցագործություններ են կատարվում, այստեղ էլ հանցագործները չեն պատժվում, այստեղ էլ պետական պաշտոնյաները չեն կատարում օրենքի պահանջը, այստեղ էլ ուժեղը կարողանում է բոլորին տրորել, այստեղ էլ են մարդիկ վախենում…»,- գրում է հոդվածագիրը:
Ալթանը նշում է, որ Թուրքիայի նախագահը կարող է հայտարարել, որ չի ենթարկվում սահմանադրությանը, այդպիսով բացահայտորեն խախտել սահմանադրությունը և անել սահմանադրությամբ նախատեսվածի լրիվ հակառակ:
«Ինչպես բացահայտորեն խոստովանել են ԱԶԿ-ական (արդարություն և զարգացում կուսակցություն) պատգամավորները, դատարանը նրա (Էրդողան) ձեռքում է գտնվում»,-գրում է հոդվածագիրն ու ավելացնում,- «Ում ուզում է` ձերբակալել է տալիս, ում ուզում` ազատ է արձակում»:
Ըստ Ալթանի` ԱԶԿ-ի համար աշխատող դատավորներն այսօր Թուրքիայում պատմության մեջ չլսված որոշումներ են կայացնում`թերթերի խմբագիրներին դատապարտելով ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու համար, իսկ պետական պաշտոնյաներ սպանած ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) անդամ իրական ահաբեկիչներին դատապարտում են միայն կանխամտածված սպանության մեղադրանքով:
«Այս ողջ խառնաշփոթի մեջ հանկարծ, ինչպես Ալ Կապոնեի դեպքում էր, շշուկով մի միտք է հնչեցվում` «Էրդողանը դիպլոմ չունի»: Շուրջբոլորն այնքան հանցագործություններով է լցված, որ որևէ մեկն այդ խոսքին բավարար ուշադրություն չի դարձնում»,- գրում է Ալթանը` ավելացնելով, որ պետք է առավելապես կենտրոնանալ այս առաջին հայացքից աննշան թվացող օրինախախտման վրա: Հոդվածը վերջում հեղինակը Էրդողանի բոլոր ընդդիմախոսներին ու երկրի ընդդիմությանը խորհուրդ է տալիս խումբ ստեղծել ու մանրակրկիտ հետազոտություն անցկացնել էրդողանի բարձրագույն կրթության դիպլոմի իսկության վերաբերյալ, քանի որ եթե պարզվի, որ այն կեղծ է, ապա ըստ, Թուրքիայի օրենքների, Էրդողանը չի կարող պաշտոնավարել նախագահի պաշտոնում:
Ըստ հեղինակի` այս ճանապարհով Թուրքիան կարող է փրկվել Էրդողանից, ինչպես Չիկագոն փրկվեց Ալ Կապոնեից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |